«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի ապագան դեռևս անորոշ է։ Անգլիական ակումբը ոչ մի լուրջ հարցում չի ստացել հունվարին ֆուտբոլիստի հասանելիության վերաբերյալ։ Այս մասին գրում է ESPN-ն։
Ավելի քան մեկ շաբաթ առաջ խաղացողի գործակալ Ֆիլիպե Լամբոլին հայտնել է, որ Մարսիալն ուզում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», բայց այդ հայտարարությունը չի մեծացրել ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրվածությունը։
ՄՅՈՒ-ում կասկածներ ունեն, որ կգտնվի ակումբ, որը պատրաստ կլինի Մարսիալի համար վճարել պահանջվող գումարն ու այնպիսի բարձր աշխատավարձ, ինչպիսին նա ստանում է ՄՅՈՒ-ում։
ՄՅՈՒ-ն պատրաստ է առաջարկներ դիտարկել Մարսիալի վերաբերյալ, քանի որ Ռանգնիկը հասկացրել է, որ ուզում է աշխատել միայն նրանց հետ, ովքեր գոհ են թիմում իրենց կարգավիճակից։
Նաև քիչ հավանական է, որ ՄՅՈՒ-ն գնի իջեցման կգնա հանուն ֆուտբոլիստին վաճառելու։ Ակումբը նաև պատրաստ չէ վճարել նրան աշխատավարձի մեծ մասը, եթե նրան վարձակալեն։
Մարսիալի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» ավարտվում է 2024-ին, պայմանագրում ևս մեկ տարով այն երկարաձգելու վերաբերյալ կետ կա։
26-ամյա հարձակվողը ԱՊԼ միայն երկու խաղում է մեկնարկային կազմում դաշտ դուրս եկել ՄՅՈՒ-ի կազմում։ Եվս 5 խաղում նա փոխարինման է դուրս եկել։ Բացի դրանից, Մարսիալը երկու անգամ մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել ՉԼ՝ «Վիլյառեալի» դեմ խաղում։
























































