«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի տրանսֆերը «Յուվենտուսի» համար կարող է արժենալ 15 միլիոն եվրո, հայտնում է Football Italia-ն։
Նշվում է, որ կողմերն արդեն նախնական բանակցություններ են վարել։
Մոտ ժամանակներս Յուվենտուսի ներկայացուցիչները ֆրանսիացու հետ կքննարկեն անձնական պայմանագրի պայմանները։
























































