«Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Կորոնավիրուսով են վարակվել Մարկո Ասենիսոն և Գարեթ Բեյլը, հարձակվող Ռոդրիգոն, ինչպես նաև դարպասապահ Անդրեյ Լունինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով են վարակվել Լուկա Մոդրիչն ու Մարսելոն։ «Ռեալն» իր առաջիկա խաղը կանցկացնի «Կադիսի» դեմ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին Մադրիդում։
























































