«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է առողջական խնդիրների պատճառով կարիերան ավարտելու մասին։
Այս մասին խաղացողը հայտնել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում։
Ագուերոն իրեն վատ է զգացել հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշվել։ Ավելի ուշ ակումբը հայտնեց, որ Ագուերոն մոտ երեք ամսիս բաց կթողնի։
Ագուերոն այս ամառ է տեղափոխվել «Բարսելոնա», կատալոնական թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2011-ից 2021 թվականներին հարձակվողը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, ակումբի պատմության լավագույն ռմբարկու (260 գոլ)։ Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում Ագուերոն հաղթել է Եվրոպա լիգան։
Արգենտինայի հավաքականի կազմում Ագուերոն անցկացրել է 101 հանդիպում և դարձել 42 գոլի հեղինակ։ Նա Ամերիկայի գավաթի (2021) հաղթող է, աշխարհի փոխչեմպիոն (2014) և օլիմպիական չեմպիոն (2008):
























































