Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը կսկսի թիմի վերակազմավորումը ամերիկացի պաշտպան Սերժինյո Դեստի տրանսֆերի վաճառքով։
Marca-ն հայտնում է, որ ակումբի ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են ֆուտբոլիստի տրանսֆերային գործակալին, որ նա պետք է նոր ակումբ փնտրի։
Ընթացիկ մրցաշրջանում Դեստը անցկացրել է 14 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։
Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
























































