Ռուս ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը կարող է ավարտել կարիերան ձմռանը, եթե հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկներ չստանա ակումբներից։
“Իմ ապագա՞ն։ Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, եթե լինեն առաջարկներ, կարող ենք քննարկել։ Հիմա առաջնությունում դադար է, տեսնենք՝ ինչ կլինի։
Առաջիկայում, եթե լինեն առաջարկներ, կդիտարկենք, եթե ոչ, ապա պետք է թոշակի անցնեմ։ Առայժմ առաջարկներ չեն եղել»,- Ժիրկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
38-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Զենիթը», որը նա լքել է 2020/21 մրցաշրջանի վերջում։ Հաղորդվում է, որ Ժիրկովի ծառայություններով հետաքրքրված է «Ուֆան»։
























































