ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները:
Փարիզցիները փլեյ-օֆֆում կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ, որի ավագը երկար տարիներ եղել է Ռամոսը։
«Դա զգացմունքների խառնուրդ է: Ես չէի ուզում նրանց դեմ առ դեմ հանդիպել, բայց շատ հաճելի է տուն գալ՝ հրաժեշտ չտալուց հետո: Կցանկանայի, որ դա այլ կերպ լիներ, բայց ինչ կա, այն էլ կա»,- մեջբերում է Ռամոսին AS-ը։
«Դուք գիտեք, թե ինչպիսի ջերմություն և սեր եմ ես տածում «Ռեալի» հանդեպ: Այժմ ՊՍԺ-ի գույները պաշտպանելու հերթն է, և ես ամեն ինչ կանեմ դրա համար։ Սա այն թիմն է, որը հույս է դրել ինձ վրա: Ես պատրաստ եմ մեռնել ՊՍԺ-ի համար։
Կցանկանայի, որ խուսափեի այս դիմակայությունից [«Ռեալի» հետ], բայց վերադարձը «Սանտյագո Բերնաբեու» ուրախության պատճառ է, քանի որ ես իսկապես չկարողացա հրաժեշտ տալ երկրպագուներին կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով»,- մեջբերում է Ռամոսին Goal-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերը կկայանան հաջորդ տարվա փետրվարին, իսկ եզրափակիչը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում։
























































