ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին։ Փարիզցիներին բաժին է հասել «Ռեալը», որտեղ Ռամոսը հանդես է եկել կարիերայի մեծ մասում․
«Կյանքն անկանխատեսելի է։ Ես կցանկանայի, որ մենք մեկ ուրիշ թիմի դեմ մրցեինք, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գիտեք՝ ես կապված եմ «Ռեալին» և սիրում եմ այդ թիմը, դա երբեք չի փոխվի։
Խառը զգացողություններ ունեմ։ Չէի ցանկանա, որ մենք մրցենք միմյանց դեմ, բայց մյուս կողմից, ես վերադառնալու եմ «Սանտյագո Բեռնաբեու», որտեղ անցկացրել եմ կյանքիս լավագույն տարիները ու չեմ կարողացել հրաժեշտ տալ քովիդի պատճառով։ Կցանկանայի՝ ամեն ինչ այլ լիներ, բայց սա ֆուտբոլ է։ Պետք է պաշտպանեմ իմ թիմը։ Կմեռնեմ ՊՍԺ-ի համար»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում ESPN-ը։
























































