ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ ՊՍԺ-ին բաժին է հասել «Ռեալ Մադրիդը»․
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին անգամ կխաղա «Ռեալի» դեմ՝ ոչ «Բարսելոնայի» կազմում։
Արգենտինացին մադրիդցիների դեմ ընդհանուր առմամբ 45 հանդիպման է մասնակցել՝ ամենից շատը կարիերայում։ 45 խաղից 19-ն ավարտվել է Մեսսիի թիմի հաղթանակով, 15-ը՝ պարությամբ, 11-ում գրանցվել է ոչ-ոքի։ Լեոն «Ռեալին» 26 գոլ է խփել, դարձել է 14 գոլային փոխանցման հեղինակ և 14 դեղին քարտ է ստացել։
ՉԼ 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները նախատեսված են 2022 թվականի փետրվարի 15-16-ին և 22-23-ին, իսկ պատասխան խաղը՝ մարտի 8-9-ին և 15-16-ին։
























































