ԱՊԼ 14-րդ տուրի «Ուոթֆորդ»-«Չելսի» (1-2) խաղի ընթացքում տրիբունաներում միջադեպ է գրանցվել։
Խաղի ժամանակ երկրպագուներից մեկի մոտ սրտի նոպա է սկսվել։
«Չելսիի» բժիշկները երկրպագուին օգնություն են ցույց տվել ու փրկել նրա կյանքը։ Տղամարդը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։
Հարկադրված դադարից հետո խաղը վերսկսվել էր։
























































