ESPN հեռուստաալիքը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ավանդական ամենամյա վարկանիշը։
Լավագույն կենտրոնական կիսապաշտպան է ճանաչվել «Չելսիի» խաղացող Նգոլո Կանտեն։
Քվեարկությունը տեղի է ունեցել 77 փորձագետների շրջանում, որոնց թվում եղել են ինչպես լրագրողներ, այնպես էլ նախկին ֆուտբոլիստներ։ Նրանք ընտրություն են ավելի քան 300 թեկնածուներից՝ կարողանալով ներառել նաև իրենց տարբերակը։
Կենտրոնական կիսապաշտպանների լավագույն տասնյակը ներառում է հետևյալ ֆուտբոլիստներին.
1. Նգոլո Կանտե (Չելսի)
2. Յոսուա Կիմիխ (Բավարիա)
3. Ժորժինյո (Չելսի)
4. Նիկոլո Բարելլա (Ինտեր)
5. Մարկո Վերատի (ՊՍԺ)
6. Կազեմիրո (Ռեալ Մադրիդ)
7. Պեդրի (Բարսելոնա)
8. Լուկա Մոդրիչ (Ռեալ Մադրիդ)
9. Իլկայ Գյունդողան (Մանչեսթեր Սիթի)
10. Ֆրենկի դե Յոնգ (Բարսելոնա)