«Ռոստով» ֆուտբոլային ակումբն իր անձնակազմի մեջ քվեարկություն է անցկացրել՝ պարզելու 2021 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։
Քվեարկության արդյունքում 63 միավորով առաջին տեղն է գրավել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 10 միավորով գերազանցել «Ոսկե գնդակի» իրական դափնեկիր Լիոնել Մեսսիին։ «Չելսիի» կիսապաշտպաններ Նգոլո Կանտեն և Ժորժինյոն վաստակել են 13-ական միավոր և կիսել երրորդ հորիզոնականը։
Քարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն ստացել են 12-ական միավոր, Մոհամեդ Սալահը՝ 7, Կիլիան Մբապեն՝ 3 և Ջանլուիջի Դոնարուման՝ 1 միավոր։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը քվեարկել է հետևյալ կերպ՝
1․ Լևանդովսկի
2․ Ռոնալդու
3․ Սալահ