Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։
«Վինիսիուսի արժանիքների մասին խոսելիս ցանկանում եմ առաջինն ընդգծել նրա համեստությունը։ Նա հրաշալի պատկերացնում է, թե ինչպիսի լեգենդար ֆուտբոլիստների կողքին է խաղում։
Վինիսիուսը միևնույն ժամանակ գիտի նաև, որ դեռևս շատ բան պետք է սովորի իրենից ավելի տարիքով և փորձառու խաղացողներից»,- այս մասին նշել է 62-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ 21-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































