Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է «Ոսկե գնդակ-2021»-ի արդյունքների մասին։
«Անկեղծ ասած, նման ընտրությունից հետո ես այլևս չեմ հասկանում այս աշխարհը: Լիոնել Մեսսիի և մյուս ֆուտբոլիստների նկատմամբ ողջ հարգանքով, ոչ ոք ավելի արժանի չէ «Ոսկե գնդակին», քան Լևանդովսկին:
Անցյալ տարի France Football-ը մրցանակ չշնորհեց, և միայն այն բոլոր տիտղոսների համար, որ Ռոբերտը նվաճել էր «Բավարիայի» հետ 2020 թվականին, ընդհանրապես՝ վերջին երկու տարիներին, նա հավասարը չունի։
Բայց նույնիսկ եթե նայենք միայն 2021-ին, Լևանդովսկին դեռ լավագույնն է։ Նա գերազանցեց Գերդ Մյուլերի ռեկորդը, գլխավորեց բոլոր մրցաշարերի ռմբարկուների ցուցակը, իսկ այս տարի կրկին շրջանցեց բոլորին ազգային ու միջազգային մրցաշարերում։
Չնայած Մեսսին Արգենտինայի հետ նվաճեց Ամերիկայի գավաթը, ՊՍԺ-ում նա ամբողջովին ստվերում է: Բենզեման նույնպես հիանալի տարի անցկացրեց, բայց ոչինչ չհաղթեց «Ռեալի» հետ: Սալահը հիանալի է հանդես եկել վերջին մի քանի ամիսների ընթացքում, բայց տարեսկզբին նա երկար ժամանակ անցկացրեց առանց գոլերի: Ժորժինյոն, իհարկե, երկու շատ կարևոր տիտղոս նվաճեց «Չելսիի» և Իտալիայի հետ, բայց նա ոչ մի տեղ այդքան աչքի ընկավ, որքան Լևանդովսկին: Իսկ Ռոնալդուն այնքան կայուն ու վառ չէր, որքան լեհ աստղը։
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Լևանդովսկին չհաղթեց»,- ասել է «Ոսկե գնդակ»-ի 1990թ․ մրցանակակիրը։























































