«Ինտերի» կիսապաշտպան Մատիաս Վեսինոն կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Ուրուգվայցու պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Նոր պայմանագիրը դեռ չի ստորագրվել՝ չնայած անձամբ խաղացողի ցանկությանը։
Ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է կայանալ արդեն հունվարին։
Վեսինոն միլանյան թիմում է 2017 թվականից: