Sky Sports-ի տեղեկություններով, «Բարսելոնան» մտադիր է Լոնդոնի «Չելսիին» վերջին առաջարկը ներկայացնել թիմի կիսապաշտպան Վիլիանի տրանսֆերի համար:
Աղբյուրը նշում է, որ կատալոնացիները բրազիլացու համար առաջարկելու են 23 միլիոն եվրո, իսկ 31-ամյա բրազիլացու պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի խաղացող Վիլիանը լոնդոնցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում` աչքի ընկնելով 4 անգամ: