Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) գնացել է ՈՒԵՖԱ-ի ճանապարհով և չեղարկել է արտագնա գոլերի կանոնը։
2022 թվականից սկսած՝ բոլոր գոլերը նույն արժեքն են ունենալու հարավամերիկյան բոլոր մրցաշարերում:
Նախկինում, եթե երկու հանդիպումից հետո ընդհանուր հաշիվը հավասար էր, ապա առավելությունը ստանում էր այն թիմը, որը արտագնա խաղում ամենաշատ գոլն էր խփում։ Հիմա, եթե երկու խաղից հետո հաշիվը հավասարվի, լրացուցիչ ժամանակ է նշանակվելու։ Եթե այն չորոշի հաղթողին, ապա թիմերը 11 մետրանոց հարվածաշարում կորոշեն ուժեղագույններին:
ՈւԵՖԱ-ն չեղարկել է արտագնա գոլերի կանոնը 2021/22 մրցաշրջանից։ Այն այլևս չի գործում եվրոպական ակումբային մրցաշարերում։























































