Լիգա 1-ի 14-րդ տուրում ՊՍԺ-ն 3-1 հաշվով հաղթեց «Նանտին»։
Հանդիպման հաշիվը բացեց փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն։ Գոլը խփելու պահին հանդիպման մեկնարկից անցել էր մեկ րոպե 41 վայրկյան ժամանակ։ Հենց այս գոլն էլ համարվում է Մբապեի կարիերայի ամենաարագ խփված գոլը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինիս պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։
























































