Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Աթլետիկոն» և «Միլանը» հետաքրքրություն են ցուցաբերում «Անժերի» և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Մոհամեդ Ալի Չոյի նկատմամբ, հաղորդում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական, իսպանական և իտալական ակումբները դիտարկում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ «Անժերը» պատրաստ է վաճառել խաղացողին ֆինանսական ծանր վիճակի պատճառով։
17-ամյա Չոն ծնվել է Ֆրանսիայում՝ կոտդիվուարցի և մարոկկացի էմիգրանտների ընտանիքում, իսկ մանուկ հասակում ապրել է Անգլիայում։ Երկու հանդիպում է անցկացրել Անգլիայի մինչև 16 տարեկանների հավաքականում:
Այս մրցաշրջանում հարձակվողն ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ Չոն երեք հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի Մ21 երիտասարդական հավաքականի կազմում։
























































