Արգենտինայի հավաքականը ներկայացրել է 2022թ Աշխարհի առաջնության ընտրական փուլի նոյեմբերյան խաղերի համար հայտացուցակը։
Ցուցակում է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով այժմ ապաքինվում է վնասվածքից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին ծնկի վնասվածք է ստացել։ Նա հավանաբար բաց կթողնի նաև նոյեմբերի 6-ին կայանալիք ՊՍԺ-Բորդո հանդիպումը:
Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 13-ին արտագնա խաղում կխաղա Ուրուգվայի հետ, իսկ նոյեմբերի 17-ին կընդունի Բրազիլիային։
























































