«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ խաղից հետո պատմել է թուրինյան ակումբի ֆուտբոլիստներին մարզաբազայում փակելու որոշման մասին․
«Ես մարզիչ եմ, ոչ թե պահակ շուն։ Նոյեմբերի 1-ի առավոտյան մենք տեղավորվեցինք մարզաբազայում, մարզում անցկացրեցինք, իսկ նոյեմբերի 3-ին ես ֆուտբոլիստներին հանգստյան օր տրամադրեցի՝ որպես պարգևատրում։ Իսկ հինգշաբթի մենք նորից կհանդիպենք և կմարզվենք։ Հետո մենք երկու օր կունենանք «Ֆիորենտինայի» դեմ խաղին պատրաստվելու համար»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում TuttoJuve-ն։
Երեկ «Յուվենտուսը» հաղթեց «Զենիթին» 4-2 հաշվով։ Խաղը կայացավ Թուրինում։