Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման խմբային փուլի հանդիպումներին։ Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 5-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Գլխավոր մարզիչը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան — ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Ռուբեն Աբրահամյան — «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ
Հովհաննես Գևորգյան — ԲԿՄԱ
Գոռ Առաքելյան — ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան — ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Էդգար Փիլոյան — «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Նարեկ Մանուկյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Տիգրան Յաղմուրյան — «Արարատ-Արմենիա»
Տիգրան Սարգսյան — «Նոա»
Համլետ Սարգսյան — «Ուրարտու»
Հարություն Ասատրյան — ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ
Վահրամ Մախսուդյան — ԲԿՄԱ
Սպարտակ Հայրապետյան — ԲԿՄԱ
Համլետ Մինասյան — ԲԿՄԱ
Հարձակվողներ
Լևոն Վարդանյան — «Փյունիկ»
Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 10-16-ը կկայանան ՈՒԵՖԱ Մ-19 Եվրոպայի առաջնության որակավորման 11-րդ խմբի հանդիպումները։ Մեր պատանիները կմրցեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հասակակիցների հետ։