«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի «Դինամոյի» հետ խաղում (1-0), կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով։
«Սա շատ կարևոր հաղթանակ է, և մենք շատ ուրախ ենք դրա համար: Պետք էր պայքարել այս հաղթանակի համար, բայց հիմա մեր ճակատագիրը կրկին մեր ձեռքերում է։
Առջևում «Բենֆիկան» է, hետո՝ «Բավարիան». այս երկու հանդիպումներում կտանք մեր ուժերի առավելագույնը։ Մենք հասկացանք, որ սա մեզ համար շատ կարևոր շաբաթ է։
Ֆիզիկակապես ես դեռ 100%-ով պատրաստ չեմ, բայց խաղից խաղ առաջընթաց եմ գրանցում այդ հարցում»,- մեջբերում է Ֆատիին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
























































