Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում «Կոլամբուս Քրյուն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ «Դի Սի Յունայթեդի» նկատմամբ: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Լուկասը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 66-րդ րոպեին արդեն «Կոլամբուսը» հաշվի մեջ առաջ անցավ՝ ի շնորհիվ Սանթոսի գոլի: 76-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Հայաստանի հավաքականի հարձակվողը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ (3-1):
Посмотреть эту публикацию в Instagram
























































