«Բարսելոնայի» գլխավոր մարզչի թեկնածու Չավին ակումբի ղեկավարությանը ասել է, որ ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է El Nacional-ը։
Չավին այժմ «Ալ-Սադի» մարզիչն է։ Իսպանական ակումբը բանակցություններ է վարում նրա հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չավին կգլխավորի կատալոնական ակումբը Լա Լիգայում «Էսպանյոլի» հետ խաղից առաջ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալը Պոգբայի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո։
Անգլիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 9 հանդիպում և կատարել 7 գոլային փոխանցում։
























































