«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզի կարծիքը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։ Հարգրիվզը ենթադրել է, որ հարձակվողը դժգոհ է եղել մարզչի որոշումից՝ չընդգրկվելով մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղում (3-0):
«Մենք այնքան շատ խաղացողներ ունենք և դժգոհությունների ժամանակ չկա: Ֆուտբոլիստները պետք է իրենց էներգիան տան թիմին։ Եթե մեկնարկային կազմում չես, ուրեմն պետք է աջակցես քո խաղընկերներին։
Իսկ երբ դուրս ես գալիս խաղադաշտ, պետք է տաս բոլոր ուժերդ։ Եթե դու դուրս չես գալիս, ուրեմն պետք է ճիշտ վերաբերվել դրան։
Ես հասկանում եմ, որ խաղացողները ցանկանում են խաղալ։ Ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե խաղադաշտ դուրս չի գալիս։ Բայց թիմում բարոյահոգեբանական վիճակը լավ է: Սա շատ լավ է. դուք չեք կարող մտածել միայն ձեր մասին, դուք պետք է թիմին վեր դասեք անհատականությունից», — մեջբերում է Սուլշերին Mirror-ը։
























































