La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Թուրինի «Յուվենտուսը» բավականին ակտիվ է լինելու։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ծեր սենյորան» պատրաստ է իր թիմ հրավիրել Աքսել Վիտցելին Դորտմունդի «Բորուսիայից» և Դենիս Զաքարիային՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայից»։
Ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են հաջորդ ամառ, ուստի «Յուվենտուսը» խաղացողներին ձեռք կբերի մեծ զեղչով:
Բայց թուրինյան ակումբը ստիպված կլինի պայքարել Զաքարիայի տրանսֆերի համար, քանի որ վերջինս գտնվում է նաև Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Ռոմայի» դիտակետում։