Եվրոպական թոփ ակումբները շարունակում են պայքարը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար։
Նորվեգացին հակված է Անգլիայի Պրեմիեր լիգա կամ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն, ըստ Goal-ի, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որ տաղանդավոր հարձակվողը տեղափոխվի «Բարսելոնա»:
Ռայոլան լավ հարաբերությունների մեջ է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, գործակալը պատրաստ է որոշ ֆինանսական զիջումների գնալ, եթե տրանսֆերը կայանա։ Բացի այդ, Ռայոլան համոզում է Հոլանդին, որ նա է գլխավոր աստղը լինելու «Բարսելոնայում», ինչը «Ռեալում» քիչ հավանակն է։
Գործակալը կարծում է, որ եթե Կիլիան Մբապեն տեղափոխվի մադրիդյան ակումբ, ապա լրատվամիջոցների ուշադրությունը կկենտրոնանա ոչ միայն Հոլանդի վրա։ Ըստ Ռայոլայի՝ «Բարսելոնայի» համար նորվեգացին կարող է դառնալ «նոր Մեսսի»։
Հոլանդն այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 խաղ՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































