Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Պեդրու Գոնսալվեշը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Ըստ աղբյուրի՝ լիսաբոնյան ակումբը չի պատրաստվում բաժանվել Գոնսալվեշից, սակայն վերջինիս հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո, իսկ մերսիսաիդյան ակումբը պատրաստ է վճարել այդ գումարը։
Հարձակվողը «Սպորտինգի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 27 գոլի հեղինակ։
























































