Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, հայտնում է Sport.es-ը։
Բրազիլացու ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը, սակայն հարձակվողի հիանալի խաղը ստիպել է մադրիդյան ակումբին մտածել՝ խաղացողին նոր պայմանագրով «պարգևատրելու» մասին։
Վինիսիուսը ներկայումս վաստակում է 3,2 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, ինչը «Ռեալում» ամենացածր աշխատավարձերից մեկն է: Նոր պայմանագրով «սերուցքայինները» մտադիր են բրազիլացուն առաջարկել 10 միլիոն եվրո աշխատավարձ։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































