Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը հայտարարել է, որ հեռանում է «Բարսելոնայից»։
Նախկին ֆուտբոլիստը թիմի մարզչական շտաբում էր Ռոնալդ Կումանի գլխավորությամբ, ով ավելի վաղ հեռացվել էր աշխատանքից:
«Այս պատմությունն ավարտվեց։ Այլևս ոչինչ չունեմ ասելու»,- Լարսոնի խոսքերն է մեջբերում Sportbladet-ը։
Լարսոնը կատալոնական ակումբի մարզչական շտաբը համալրել էր անցյալ տարվա օգոստոսի վերջին։ Նրա հետ պայմանագիր է կնքվել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
























































