«Աստոն Վիլլայի» աջ պաշտպան Մեթյու Քեշը ստացել է Լեհաստանի քաղաքացիություն և կկարողանա հանդես գալ այդ երկրի ազգային հավաքականում։
Ըստ The Telegraph-ի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արագացրել է 24-ամյա անգլիացու քաղաքցիություն ստանալու գործընթացը՝ երկրի ֆուտբոլային ասոցիացիայի հետ բանակցություններից հետո:
Քեշը ծնվել է Բերքշիր նահանգի Սլաու քաղաքում և Նոթինգհեմ Ֆորեստի ակադեմիայի սան է: Նրա մայրն արմատներով լեհ է։
























































