Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Օլե Գունար Սուլշերին։
Եթե իտալացի մասնագետը գլխավորի անգլիական ակումբը, ապա նրա առաջին տրանսֆերային նպատակը կլինի «Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը, հայտնում է The Sun-ը։
Սակայն միլանյան ակումբը մտադիր չէ հունվարին բաց թողնել իր խաղացողին։
Այս մրցաշրջանում դե Վրեյը Ինտերի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
























































