Մադրիդի «Ռեալի» ավագ Մարսելոն արքայական ակումբից հեռանալուց հետո մտադիր չէ վերադառնալ Բրազիլիա։
Ինչպես հայտնում է TNT Sports-ը՝ մեջբերելով խաղացողի գործակալ Կայո Ալվեսին, պաշտպանի նկատմամբ վերջերս հետաքրքրություն են ցուցաբերել բրազիլական մի քանի ակումբներ, սակայն նրանցից ոչ մեկի հետ բանակցություններ չեն ընթանում։
Աղբյուրի համաձայն՝ Մարսելոն կենտրոնացած է Մադրիդի «Ռեալում» խաղալու վրա և ցանկանում է շարունակել խաղալ Եվրոպայում 2022 թվականի ամառից հետո, երբ ավարտվի նրա պայմանագիրը արքայական ակումբի հետ։
























































