Ա Սերիայի 10-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Տորինոյին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփեց Օլիվյե Ժիրուն 14-րդ րոպեին։ Գոլային փոխանցման հեղինակը Ռադե Կրունիչն էր։
«Միլանը» 28 միավորով բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական, իսկ «Տորինոն» 11 միավորով 13-րդն է։