Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Միլանը» 3-2 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։
Այս հանդիպումը հոբելյանական էր «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար։ 56-ամյա մասնագետի գլխավորությամբ անցկացված 100 խաղում «Միլանը» տոնել է 58 հաղթանակ, գրանցել 23 ոչ-ոքի և կրել 19 պարտություն։ Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը ևս «Միլանի» օգտին է՝ (202-126):