«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կշարունակի աշխատել թիմի հետ։
Sky Sports-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ չնայած վերջին հանդիպումներում գրանցված հիասթափեցնող և ցավալի արդյունքներին, այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ իրավիճակի բարելավման վրա:
Պրեմիեր լիգայի չորս հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 1 միավոր, իսկ 9-րդ տուրում ցավալի պարտություն կրեց «Լիվերպուլից»՝ 0-5 հաշվով։
Նշվում է նաև, որ ակումբը չի շփվել Անտոնիո Կոնտեի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա պատրաստ է գլխավորել թիմը, եթե նորվեգացուն հեռացնեն աշխատանքից։
























































