ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Մարսելի» դեմ խաղում իր թիմի գրանցած ոչ-ոքի արդյունքը (0-0):
«Կան շատ դրական կողմեր, թիմը խաղակցվածություն դրսևորեց, ցույց տվեց բնավորություն, կազմակերպվածություն՝ գնդակը տիրելու հարցում․ մենք ստիպված էինք գրեթե 40 րոպե խաղալ 10 հոգով, բայց նույնիսկ այս իրավիճակում մենք լավ խաղացինք:
Մենք հավասարակշռություն ենք փնտրում: Փորձից ադեն գիտենք, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները միշտ էլ բարդ են։ Այնուամենայնիվ, ես գոհ եմ թիմի առաջընթացից, գոհ եմ այն զարգացման ուղուց, որով նա այժմ ընթանում է։
Նեյմարը խաղաց կիսապաշտպանությունում, երբ մնացինք 10 հոգով. ես գոհ եմ նրա խաղից»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
























































