ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է ԱՊԼ 9-րդ տուրում «Լիվերպուլից» կրած 0-5 հաշվով պարտությունը։
«Ամենավատ զգացողություններն են։ Այնպիսի զգացողություն ունեինք, որ մոտենում ենք այն վիճակին, որին ձգտում էինք, բայց վերջին շաբաթներին բառացիորեն ասես պատին ենք հարվածել։ Շատ պարզ գոլեր ենք բաց թողել, դա ինձ անհանգստացնում է։
Սա ամենավատ իրավիճակն է, որում ես ստիպված եմ լինել։ Պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում։
Ես հավատում եմ ինձ, մենք մոտենում ենք նրան, ինչ մեզ պետք է։ Վերջին շաբաթներին արդյունքներն ամենալավը չեն։
Եկել է ժամանակը։ ՄՅՈՒ-ի համար դժվար է եղել, բայց մենք միշտ ելք գտել ենք»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































