«Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Սիմոն Կյաերի հետ։ Այն նախատեսված կլինի մինչև 2023 թվականը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրայի թվիթերյան էջը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մյուս ամառ։
Նշվում է, որ բանակցությունները պիտի սկսվեն արդեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Շշուկների համաձայն՝ դանիացին համաձայն է մնալ թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 7 խաղերում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։