«Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Ամստերդամի «Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսի հետ, հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի, «սեւ-սպիտակները» ցանկանում են հոլանդացուն տեսնել նույն պաշտոնում իրենց ակումբում։
Օվերմարսը հետաքրքրված է առաջարկով, քանի որ նա վաղուց էր ցանկանում ուժերը փորձել Անգլիայում: Նրան գրավում է նաև այն հզոր ֆինանսական ռեսուրսները, որոնք ունի «Նյուքասլը»։
Ամենայն հավանականությամբ, «կաչաղակները» ցանկանում են, բացի Օվերմարսից, իրենց թիմում տեսնել նաև «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։