«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատմել է, թե ինչպես է հարձակվող Պետսոն Դաքան անցկացրել կարանտինը։
«Երբ ստիպված էր կարանտինային ռեժիմի անցնել ու 10 օր դուրս չգալ տնից, ակումբը հարցրեց՝ ինչ է նա ուզում՝ հեռուստացույց, PlayStation կամ ուրիշ ինչ-որ բան, բայց նա դրանցից ոչ մեկ չուզեց։ Միայն մի քանի գիրք։ Նա ուզում էր կարդալ, ճանաչել Լեսթերը»,- մարզչի խոսքերն է փոխանցում Էդ Աարոնսի թվիթերյան էջը։