«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն կարծում է, որ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը Լիոնել Մեսսին է։
«Ինձ համար «Ոսկե գնդակի» հաղթողը միշտ Մեսսին է։ Նա ինձ դուր է գալիս թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ։
Ինձ համար նա համար առաջինն է․ այն, թե նա ինչպես աճեց, ինչպես էր ազդում «Բարսելոնայի» վրա։ Տղաս նույնպես նրան սիրում է։
Ինձ նաև երկար ժամանակ է Կարիմ Բենզեման է դուր գալիս, բայց ես միշտ կքվեարկեմ Մեսսիի օգտին, ցանկացած քվեարկության ժամանակ»,- Էտո՛Օ-ի խոսքերն է փոխանցում Championat-ը։
























































