«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Անհանգստանալը նորմալ է, վախենալը՝ երբեմն նույնպես։ Դրանք լավ էմոցիաներ են։ Եթե չես վախենում, առյուծի վրա հարձակվում ես այնպես, ասես այն կատու է։ Վախը լավ զգացողություն է։
Նաև անհրաժեշտ է վստահությունը։ Կարծում եմ՝ ես ամուր թիմ ունեմ, խաղացողները ուժեղ են ոչ միայն տեխնիկապես ու ֆիզիկապես, այլև՝ հոգեբանորեն։
Բարեբախտաբար, ես ինքս երբեք չեմ վախենում, քանի որ կյանքում շատ ավելի վատ բաներ կան, քան ֆուտբոլային խաղը պարտվելը։
Կարծում եմ՝ ժամանակն է, որ հաղթեմ «Կամպ Նոուում»։ Բայց դա ընդամենը 3 միավոր է։ Պիտի յուրաքանչյուր միավորի համար պայքարել, այլ ոչ միայն «Բարսայի» դեմ, եթե ուզում ես հաղթել առաջնությունը»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
























































