Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղից իր սպասելիքներով։
«Էլ Կլասիկոն միշտ յուրահատուկ հանդիպում է. ինձ դուր է գալիս խաղացողների վերաբերմունքն այս խաղին, քանի որ բոլորն էլ ցանկանում են հաղթել։ Մեր թիմի համար ամենակարևորը պաշտպանությունում լավ խաղալն ու «Բարսելոնայի» համար խնդիրներ ստեղծելն է։ Մենք նաև լավ ենք հակագրոհում»,- մեջբերում է Անչելոտիին AS-ը:
Մադրիդի «Ռեալը» 17 միավորով երկրորդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Բարսելոնան» 15 միավորով յոթերորդ հորիզոնականում է։
«Բարսելոնա» -«Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 2,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,75 իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 2,55։
























































