Բարսելոնան ներկայացրեց լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ, որը կոչվում է Espai Barça:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ ՝ դրանք «Կամպ Նոու» տնային մարզադաշտի վերակառուցման և ասպարեզի մոտակայքում գտնվող ամբողջ տարածքի արդիականացման ծրագրեր են:
Ծրագրի արժեքը գնահատվում է 1,5 մլրդ եվրո: Այս գումարի 60 տոկոսը նախատեսվում է ուղղել մարզադաշտի բարեկարգման աշխատանքներին:
Եթե ներկայացված առաջարկները աջակցվեն հանրաքվեի ընթացքում, ապա վերակառուցումը կսկսվի 2022 թվականին և ամբողջությամբ կավարտվի 2027 թվականին:
























































