Կատալոնական «Բարսելոնան» դժվար թե պայմանագիր ստորագրի Դանի Ալվեշի հետ:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, իսպանական ակումբը կասկածում է, որ 38-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն անհրաժեշտ է, քանի որ բրազիլացին խաղաժամանակից կզրկի Սերժինյո Դեստին և Օսկար Մինգեսային:
Նշվում է, որ «Բարսելոնան» շատ ջերմ հարաբերություններ ունի Ալվեշի հետ: Նա համարվում է ակումբի պատմության լավագույն աջ պաշտպաններից մեկը: Չնայած դրան, այս պահին «Բարսան» չի նախատեսում պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվեշն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»: Ֆուտբոլիստը պատրաստ էր միանալ ակումբին հունվարի 1-ից: Սեպտեմբերի սկզբին բրազիլացին լքեց Սան Պաուլոն: Այնուհետև նա հայտարարեց, որ պայմանագիր չի կնքի ոչ մի ակումբի հետ մինչև 2021 թվականի ավարտը:
























































