Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վտանգում է բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականի դեմ խաղում (2-1) ստացած մկանային վնասվածքի պատճառով։
Defensa Central-ի տեղեկություններով՝ սպորտային ֆիզիոթերապիայի մասնագետ Անխել Վիլյանուևան դարպասապահի ապաքինման ժամկետը գնահատել է 4-8 շաբաթ։ Նախնական տվյալներով՝ խոսքը ձախ ոտքի ազդրի ուղիղ մկանի վնասվածքի մասին է, սակայն վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա բժշկական հետազոտությունից հետո։
Իսպանիայի դեմ դիմակայությունից հետո բելգիացին հայտարարել էր, որ պատրաստ էր շարունակել հանդիպումը, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան որոշել էր փոխարինել նրան։ Նրան փոխարինած Սենե Լամենսը սխալ էր թույլ տվել, որն էլ հանգեցրել էր իսպանացիների հաղթական գոլին։
Եթե բժիշկների կանխատեսումները հաստատվեն, Կուրտուան բաց կթողնի «Ռեալի» առաջին հանդիպումները նոր մրցաշրջանում։ Այդ դեպքում արշավի մեկնարկում նրա տեղը դարպասում կարող է զբաղեցնել Անդրեյ Լունինը։
























































