Երևանի «Նոան» պայմանագիր է ստորագրել 22-ամյա սերբ կենտրոնական հարձակվող Մարկո Լազետիչի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնվել են շոտլանդական «Աբերդինից»։ Նոր թիմում Լազետիչը հանդես կգա 8 համարի խաղաշապիկով։
Հարձակվողն իր կարիերան սկսել է «Ցրվենա Զվեզդայում», որտեղ դարձել է Սերբիայի կրկնակի չեմպիոն և երկրի գավաթակիր։ 2022 թվականին նա տեղափոխվել է իտալական «Միլան» և դարձել Իտալիայի չեմպիոն։
Կարիերայի ընթացքում Մարկո Լազետիչը պաշտպանել է նաև նիդերլանդական «Ֆորտունա Սիտարդի», սերբական «Բաչկա Տոպոլայի» և ավստրիական «Ալթախի» գույները։
Նշենք, որ Transfermarkt պորտալը 22-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։
View this post on Instagram



























































