Սենեգալի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ, պարզվում է, գինեկոլոգ է աշխատել:
Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Աբդուլայե Ֆալը բացահայտել է, որ ազգային ընտրանու գլխավոր բժիշկն իրականում ունեցել է բոլորովին այլ մասնագիտացում։
«Մեր հաստիքային բժիշկը համապատասխան որակավորում չի ունեցել մեր ֆուտբոլիստների հետ աշխատելու համար։ Բժիշկ Ֆեդիորը մասնագիտությամբ գինեկոլոգ է, և, ցավոք, ես այդ մասին շատ ուշ իմացա։
Դատելով իմ ստացած արձագանքներից՝ տղաները նրան բավարար չափով չէին վստահում, որպեսզի պարբերաբար աշխատեին նրա հետ։ Մեզ անհրաժեշտ էր գտնել փորձառու և վստահելի մասնագետի՝ թիմին հանգստացնելու համար, քանի որ առողջությունն ամենակարևորն է»,- ասել է Ֆալը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում Սենեգալի հավաքականը լքեց պայքարը 1/16 եզրափակիչ փուլում՝ 2:3 հաշվով զիջելով Բելգիային։
























































